Նար-Դոսի մասին

Նշանավոր հայ գրող Նար-Դոսը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։

Հեղինակի յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և ի վերջո կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911թ.) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։

1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912թ.)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

Ստեղծագործություններ

Վեպեր